React Native ծրագրավորող

AIST Global

Նաիրի Զարյան 24/3

Դիմել
Վերջնաժամկետ՝ 2020-09-24

Աշխատանքի նկարագրություն

AIST Global-ը փնտրում է փորձառու React Native ծրագրավորողի, ով նոր մարտահրավերների և հետագա զարգացման հնարավորություններ է փնտրում։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Նախագծել, ծրագրավորել և ստեղծել React-Native հավելվածներ
  • Օպտիմալացնել հավելվածներն ըստ առավելագույն արագության և ճկվող դիզայնի առանձնահատկությունների
  • Օգտագործման բարելավման նպատակով աշխատել back-end ծրագրավորողների և դիզայների հետ համատեղ
  • Համագործակցել ծրագրավորման թիմի հետ՝  վերջնական արտադրանքի և թեստավորման նպատակների մասին հստակ պատկերացում կազմելու համար

Պահանջվող գիտելիքներ

Մասնագիտական հմտություններ և կարողություններ

  • 2+ տարվա աշխատանքային փորձ
  • Մաքուր կոդ գրելու կարողություն
  • JavaScript-ի  հմտություններ
  • React.js-ի հետ աշխատելու փորձ (Flux կամ Redux)
  • iOS և Android համակարգերի կոդի մուտքագրման գործնթացի և տեղակայման մոդելի իմացություն
  • Պատկերացում բիզնես պահանջների մասին և դրանց՝ տեխնիկական պահանջների փոխակերպում
  • Ծանոթություն կոդի տարբերակման կառավարման գործիքներին, ինչպիսին է Git-ը
  • Ժամանակակից front-end ծրագրավորման գործիքների իմացություն

Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային՝ հիմնված փորձի վրա։

Եթե ունեք վերոնշյալ հմտությունները և կարծում եք, որ կարող եք գերազանց կատարել Ձեր պարտականությունները, ապա ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «React Native ծրագրավորող»։

Նմանատիպ աշխատանքներ