Webstart Digital Agency

Թումանյան 8

webstart.am

Ընկերության մասին

           Եթե փնտրել եք թվային ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն, որը կարող է ապահովել ձեր բիզնեսի առաջխաղացումը կամ պարզապես սիրում եք ոլորտն ու ցանկանում մնալ իրազեկված, ապա դուք ճիշտ հասցեով եք եկել։ Բարի գալուստ Webstart.am կայք։

Ընկերությունը գործում է 2008թ-ից։ Պարզապես պատկերացրեք, թե այդ  ընթացքում ինչ ահռելի փոփոխությունների է ենթարկվել թվային աշխարհը։ Ունենք գրասենյակներ և՛ Հայաստանում և՛ Ֆրանսիայում, ինչն օգնում է լինել թրենդային․ շատ կարևոր է տեղեկացված լինել ծրագրավորման և կայքերի առաջխաղացման ոլորտի նորությունների մասին հենց եվրոպական շուկայից։ Մենք մշտապես ձգտում ենք կատարելագործվել։

 

Թվային ոլորտի ծառայություններ հարկավոր են յուրաքանչյուր ձեռնարկության, քանի որ դա հեշտ միջոց է գրավել ավելի մեծ լսարան և, հետևաբար, ունենալ բազմաթիվ նոր հաճախորդներ։

Ահա իրավիճակներից մի քանիսը, երբ կարող եք համագործակցել մեզ հետ՝

1․ Եթե ունեք արդեն կայացած ձեռնարկություն, որն ապահովում է ստաբիլ եկամուտ, ապա տարիների ընթացքում  ինքնստինքյան ձևավորված ոճը հնարավոր է կոնցեպտուալ չլինի, հետևաբար և չհիշվի։ Մենք կարող ենք դարձնել այն անհատական և ֆիրմային։

2․ Եթե սկսնակ բիզնեսմեն եք, ունեք փոքր ընկերություն, կարող ենք առաջարկել ձեզ բրենդինգ, SMM, սոց․ցանցերի էջերի դիզայն, այցեքարտ և լենդինգ կայքերի պատրաստում։ Կարճ ասած, ամեն տեսակ ծառայություններ՝ ցանկացած բյուջեի համար։

3․ Եթե ծառայություններ մատուցող անհատ եք, ձեր անունը բրենդի վերածելու համար հարկավոր է համաշխարհային ճանաչելիություն, ինչը կարող է ապահովել ինտերնետային գովազդը ճիշտ գործադրելը, որը նույնպես կարող եք վստահել մեզ։

Տեղադրված հայտարարություններ

0