Մեր Նպատակները` 1. ուժեղացնել Հայաստանում հատկապես քաղաք Հրազդանում տեխնիկական կրթության զարգացմանը, 2. նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, 3. պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Նախագիծը՝ իր ակնկալվող լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ, հարում է ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և կրթության ազգային ռազմավարություններին: Նախագծի իրականացման կարևորագույն արդյունքներն են` 1. տեխնոլոգիական կրթության խթանումը, 2. տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը 3. հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում: Հատկանշական է, որ բացի նշված տնտեսական գործոններից, նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում: Այս համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում:
0